Այս հիասքանչ գործերը զարդարում են Միլանի փողոցները, որտեղ ապրում և ստեղծագործում է իտալացի նկարիչ Կաիֆա Կոզիմոն: 36-ամյա նկարիչը սկսել է սթրիթ-արտ գործեր անել Միլանը՝ որպես մշտական բնակության վայր ընտրելուց հետո: Նա իր աշխատանքներով հիացնում է տեղի բնակչությանը, ինչպես նաև քաղաքի հյուրերին: