ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս' Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը մտահոգություն է հայտնել, որ ռուս-ադրբեջանական մերձեցման արդյունքում, չի բացառում, որ Ռուսաստանը Արցախը սկուտեղի վրա նվիրի Ադրբեջանին։

 

Բայց մի վայրկյան, մի պահ եկեք չտրվենք էմոցիաներին և թարմացնենք հիշողություններս։ Այս մարդը, նույն այն Գոբլն է, ում առաջարկած պլանը ենթադրում էր, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնի Մեղրին ու փոխարենը ստանա Ղարաբաղը։ Գոբլը ներկայացնում է նույն այն ԱՄՆ-ը, որի ՄԽ համանախագահը թվիթերում օրը մեջ հայտարարում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնեն 7 շրջանները, իսկ Արցախի համար պետք է լինի անցումնային կարգավիճակ ու նույն այն ԱՄ-ի ներկայացուցիչն է, որի Բաքվի դեսպանը հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է շրջահայաց լինի իր քաղաքականությունում ու չփչացնի հարաբերություններն Արևմուտքի հետ, հակառակ դեպքում, կկորցնի հարցի ադրվբեջանանպաստ լուծման հնարավորությունը և կմնա միայնակ՝ Ռուսաստանի ու Հայաստանի դեմ, այսինքն՝ փաստացի արձանագրում է, որ բանակցային գործընթացում, հենց Ադրբեջանն է, որ ստանում է Արևմուտքի աջակցությունը, իսկ Ռուսաստանը զբաղեցնում է ավելի հայամետ դիրքորոշում։

 

Եվ այքանից հետո կոկորդիլոսի արցունքներ թափելն ու արցախի ապագայով մտահոգված լինելու պատրանք ստեղծելու փորձերը, այն էլ այս աստիճան պարզունակ մեթոդները, պարզապես անարգան է մեր հանդեպ, քանզի ստացվում է, որ ըստ Գոբլի, հայերը ինչ որ ծառերից նոր իջած վայրենիներ են, ովքեր չեն հասկանում, որ սա զուտ Ռուսաստանին դեմոնիզացնելու համար արված դեմագոգիկ հայտարարություն է։

 

Գոռ Սաղաթելյան