Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել րաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և առաջարկել հայկական կողմի աջակցությունը:


Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ցավակցության և աջակցության առաջարկի համար:


ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին շարունակել համագործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ' ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար:

 

Արմեն Վարդանյան