Դժվար է հասկանալ, թե ինչպես է ինքն իրեն հարգող մարդը ջանում խուսափել իր գործած արարքների պատասխանատվությունից: Հավանաբար ոչ միշտ է հեշտ գլուխ հանել ամբողջ կյանքի սխալներից, բայց անկասկած միայն այդպես է հնարավոր պահպանել արժանապատվությունը և բավարարում ստանալ:
Բացի այդ, ես վստահ եմ, որ դա այնքան էլ ամոթալի բան չէ, եթե դու սխալներ ես գործել՝ սրբորեն հավատալով ինչ-որ բանի: Իմ կարծիքով, առավել ամոթալի է անցյալը խաբեությամբ քողարկելը և կամ պարզապես սեփական սխալները խոստովանելու անկարողությունը:
ԿԱԴԶՈՒՈ ԻՍԻԳՈՒՐՈ
Հովիկ Չարխչյան