Ուզում եմ անցած օրերս բերել

Ընդհանուր ու մեկ հանրագումարի,
Որ տեսնեմ' ի՞նչ եմ կյանքում արարել,
Ինչպե՞ս եմ ապրել ես այսքան տարի:

Որ տեսնեմ' ի՞նչ եմ արդեն հասցրել,
Ի՞նչ ճամփաներ եմ թողել անավարտ,
Թե ինչ եմ տվել և ինչ վերցրել,
Ի՞նչն էր պակասած, ի՞նչը' բավարար...

Փորձությունները տարե՞լ եմ հանգիստ,
Անբի՞ծ է, արդյոք, իմ հոգին եղել,
Եվ չե՞մ երկնչել արդյոք վտանգից,
Օգն՞ել եմ թույլին, թե՞ միայն նեղել...

Փառքի դափնի՞ եմ ուզել վայելել,
Չե՞մ սարսռացել, երբ սառն էր քամին:
Եվ Մարդ կոչումին արդյո՞ք վայել էր
Իմ վարքուբարքը նեղության ժամին:

Ու եթե պարզվի հանրագումարից'
Իզու՜ր եմ օրերն իրար ագուցել,
Վերջի'ն խոսքերով կանիծեմ ես ինձ,
Որ կյանքիս ուղին ճիշտ չեմ կառուցել...

(C)Միքայէլ Սարգիս
2000թ.