Մի մարդ եկավ ճգնավորի մոտ իմանալու, թե ինչու աշխարհում արդարություն չկա:
Նա տարօրինակ նայեց նրան և պատասխանեց.
-Որովհետև հակառակ դեպքում կյանքն անհնար կլիներ:
Այդպիսի բառերից ցնցված, իր հերթին տարօրինակ նայեց անապատականին, և նա ստիպված եղավ պատասխանել դեռ չտրված հարցի:
-Այդպես է ստեղծված, որ պարտադիր չէ կանդանի մնա լավը (ո՞վ կսահմանի դա), բայց այս պայմաննրում ուժեղները թույլերի հաշվին: Ի՞նչ արդարություն կա այստեղ:
Մարդը լռում էր, բայց անապատականը տեսնում էր' պարզաբանումներ են պետք: Եվ տվեց դրանք:
-Եթե վերացնել ուժեղագույնին, նրա տեղը կզբաղեցնի ուժով երկրորդը, հետո երրորդը…
-Բայց արդյո՞ք բոլորը միասին ուժեղ չեն շատերից:

 


-Ուժեղ են,-հաստատեց անապատականը,-բայց ավելի արդար չեն:
Ինչու՞,-զարմացավ մարդը:
-Ամբոխն ավելի խելացի չէ մի խելացիից, և նրան ինչ-որ մեկը պետք է ղեկավարի: Իսկ նշանակում է, որ վերադառնում ենք ուժեղագույնին…
Մարդուն դուր չեկավ պատասխանը, ինչը նա չթաքցրեց: Անապատականը տխուր ժպտաց, մտածելով, որ ճշմարտությունը ոչ մեկին դուր չի գալիս: Ինչպես և դուր չի գալիս համընդհանուր արդրությունը: Ո՞վ կա առանց մեղքի: Իզուր չէ ասված. «Մի խնդրիր Ստեղծողից արդարություն, խնդրիր գթասրտություն…» Եվ նա շարունակեց.
-Ուզու՞մ ես հեքիաթ պատմեմ: Միգուցե այն օգնի:
«Ի՞նչ նա կապացուցի իր առակով»,-կասկածեց մարդը, բայց համաձայնվեց լսել:
Անապատականը սկսեց.

 


-Ասում են, որ Արդարությունը լեզու չի գտնում Գթասրտության հետ: Առաջինը անողոք է, ահեղ ու պատրաստ է պատժել, այն ժամանակ, երբ երկրորդը…Ընդհանուր լեզու չեն գտնում: Այդ պատճառով էլ, ինչպես պնդում են' նստած են Աստծո տարբեր կողմերում: Նաև ասում են, որ հենց նրանք են Աստծո երու ձեռքերը: Քանի որ երկրի վրա կարգ ու կանոն չկա, և աստված գիտի ինչ է կատարվում, ապա Արդարությունը կողմնակից է, որ ամեն գնով ոչնչացնի այն ամենը, ինչն իրեն այդպես են պահում: Եվ դժվար թե այդ ժամանակ կպահպանվի ինչ-որ բան' դառնալով Ստեղծողի ոչ կատարյալ կշտամբանքը: Դրա համար էլ պահպանում է նա Արդարությունը մինչև Վերջին Օրերը, երբ արդեն ոչինչ չի մնա:
Գթասրտությունը նրա մյուս կողմում է նստած կամ հանդիսանում է մյուս ձեռքը: Բայց եթե խղճանք բոլորին, ապա աշխարհում լրիվ անհնար կլինի ապրել: Ոչ մեկին: Եվ հնարավոր է, որ Ստեղծողն ընտրել է մեզ համար հայտնի կանոն. «Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը»: Գործի դնելով մի ձեռքը, հետո մյուս ձեռքը'մեկ Արդարությունը, մեկ Գթասրտությունը:

 

Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Պատկերացում"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան