Պատմականորեն երկրների տնտեսութայն բաղկացուցիչ մաս են կազմել նրանց ճանապարհային քարտեզները: Պատերազմների գերակշիռ մասը հենց ճանապարհային նոր ուղիների որոնման համար են մղվել: Պատմությունը վկայում է, որ այն երկիները, որնք կարողացել են տարանցիկ ճանապարհներ բացել դեպի այլ ա«շխարհ», ասենք արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ, ապա նրանք ունեցել են առավելապես կայուն տնտեսություն:
Այսպիսի ստրատեգիական նշանակությունները միշտ եղել են կան ու կլինեն պետությունների ուշադրության կետնրոնում: Նման մի կարևոր ռազմավարական նշանակության հեռանկար է խոստանում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը:
Իսկապես, չնայած ներկայիս արագ փոփոխվող աշխարհը իր տիրույթից արագ դուրս է «շպրտում» այս փուլի համար կարևոր հարցեր, դրանք կերպափոխելով, փոխելով, դարձնելով իրեն համհունչ, սակայն, այնուամենայնիվ, կան այնպիսի կարևորություն ներկայացնող տեսլականներ, որ չունեն ժամանակի վաղեմություն, ավելին' ժամանակի հետ ավելի է բարձրանում դրանց դերն ու նաշանակությունը: Ահա այսպիսի մի կարևորություն է նույն Իրան-Հայաստան երկաթգիծը, որը կարող է ընդգրկել ոչ միայն կողմերին, այլ նաև մի ամբողջ տարածաշրջաններ:
Հայաստանի հանդեպ արևելքի, մասնավորապես կենտրոնական Ասիայի երկրների ուշադրությունը ավելի է մեծանում ԵՏՄ-ի անդամ դառնալուց հետո: Երևիթե սա այն դրական հետևանքներից է, որ կարող է տալ ԵՏՄ-ն Հայաստանին: Ուղղակիորեն Հայաստանը դառնում է կապող օղակ Եվրոպայի և Իրանյան հսկայական տարածաշրջանի միջև: Սրա կյանքի կոչման դեպքում արդյունքները կարող են լինել ավելին, քան սպասվում է, օրինակ, պատմականորեն մետաքսի ճանապարհը վերադարձնել մերը:
Սակայն, ուշագրավ է այն հանգամանքը, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը օրերս հայտարարել է, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որեւէ հեռանկար, մասնավորապես ասելով, որ դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարեւան տան պատը: Իսկ նույն անձը ընդամենը մեկ տարի առաջ ասել էր, որ երկաթուղու շինարարությունը «բավականին արդիական» հարց է: Ստացվում է, որ նա կամ իրավիճակին լավ չի տիրապետում կամ պարզապես իր սեփական շահերից ելնելով նման հայտարարություն է անում' մոռանալով անձից դուրս տիրող իրական մթնոլորտի մասին:
Այսպիսով, անկասկած կարելի է փաստել, որ դեռևս գործող տրանսպորտային միջոցներից երկաթուղին պահպանել է ու դեռ պահպանում է իր տնտեսապես հարմարավետությունը: Բայց հաշվի առնելով նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, այն կարող է հատել տնտեսական սահմանները' իր մեջ ամփոփելով «այլոց» ուշադրության կարևորությունը:
Աշոտ Ծորմուտյան