Երևի բոլորն էլ կհիշեն, որ տարեսկզբին ՀՀ Կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի մասին բավականին իրարամերժ էին:
ԱՄՀ-ն պնդում էր, որ ՀՀ-ում սպասվում է 1% անկում, որին էլ ի պատասխան կառավարությունը համոզմունք էր հայտնում, որ անելու է ամեն ինչ տնտեսությունը ոտքի կանգնացնելու համար:
Օրերս ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը խոսելով տնտեսական ակտիվությունից' խուսափել էր նման գնահատականներ տալ և բավարարվել էր միայն զրոյական աճի ապահովման հավանականության մասին հայտարարությունով։
Ճիշտ է վերը նշված ցուցանիշի փոփոխությունը հեռու է իրական պատկերից, բայց և այնպես կարելի փաստել, որ այն էապես տարբերվում է նախորդիվ արված կանխատեսումներից և կապված է առաջին հերթին տնտեսական գործընթացների հետ:
Ըստ առաջին եռամսյակի նախնական տվյալների, Հայաստանում տնտեսական աճը կազմել է 2,2%։ Հարկ է նշել նաև, որ եթե առաջին եռամսյակին տնտեսական ակտիվությունը 2,5% էր, ապա արդեն չորս ամիսներին տվյալներով, հասավ 2,7%։
Մինչև վերջերս, երբ Հայաստանի տնտեսական զարգացումների համար արտաքին ու ներքին գործընթացները շատ ավելի բարենպաստ էին, ԱՄՀ-ն նվազեցրեց տնտեսական աճի կանխատեսումը։ Սակայն վերջին շրջանում, երբ դարձյալ նկատվում է ռիսկերի ավելացում, արեց հակառակը։
Մասնավորապես կրկին նկատվում է ռուբլու արժեզրկման միտում, ինչը ճնշում է ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանումը։ Այս փաստը ճնշում է ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանումը, ինչպես նաև ուղակիորեն ազդում է ՌԴ-ում արտագնա աշխատանք կատարող հայաստանյան քաղաքացիների եկամուտների, հետևաբար նաև ուղարկվող գումարների վրա։ Տնտեսական աճի խոչընդոտ է նաև սպասվող էլեկտրաէներգիայի թանկացումը:
Այդուհանդերձ, որքան էլ որ տարօրինակ է, այդ պայմաններում ԱՄՀ-ն մեղմացնում է նախկինում հնչեցրած գնահատականներ։ Թեև թվում է, որ եթե դրանք մինչ այդ օբյեկտիվ էին, ապա պետք է հակառակը արվեր։
Տնտեսական անկյուն