Վերջին մի քանի օրերին գազի պայթյունների ողբերգական լուրերը բավականին հաճախակիացել են:
Այս խնդիրը իրականում խորը ուսումնասիրություններ է պահանջում, մասնավորապես հարց է առաջանում' վարորդների անփութությու՞նն է պայթյունների պատճառը, գազաբալոնների անսարքությու՞նը, թե գազալցակայանների տեխնիկական թերությունները:

 

Ահա այս հարցի վերաբերյալ ՏԿԱԻՆ-ը մի շարք հանձնարարականներ է ստացել վարչապետի կողմից: Անցած կառավարության նիստի ժամանակ, նախարարության կողմից կատարված ուսւոմնասիրությունների մասին որոշակի տեղեկատվություն արդեն փոխանցվել էր: Այսօր ՏԿԱԻՆ նիստի ժամանակ զեկուցվել են գազալցակայաններում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին:

 

Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականին' նիստի ժամանակ զեկուցվել է Երևան քաղաքի գազալցակայանների ստուգումների արդյունքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 402 դեպք:
Հանրապետության բոլոր մարզերում ստուգումները շարունակվում են և այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Գործընթացի սկզբից ի վեր 11 գազալցակայան արդեն տուգանվել է:
Այնուամենայնիվ, միայն տուգանելով սահմանափակվել պետք չէ: ՏԿԱԻՆ նախարարը հանձնարարել է խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:
Ինչ խոսք, սա այն հարցերից է, որի լուծման համար անհրաժեշտ է դիմել ցանկացած քայլի:

 

Կարեն Մկոյան