ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ, մասնավորապես ասում է. «Մայիսի 9» փողոցում տեղադրվել է նոր արագաչափ: Սյունի վրա ամրացված արագաչափի հետ մեկտեղ փակցված է նաև զգուշացնող ցուցանակը, որի արդյունքում տուգանվում են, բազմաթիվ անիրազեկ վարորդներ: Եթե ցուցանակը և արագաչափը տեղադրված են նույն սյունի վրա՝ ապա կորում է նախազգուշացման իմաստը..."

 

Նկարից ակնհայտ երևում է, որ այնտեղ ոչ մի արագաչափ էլ չկա, դա խաչմերուկը տեսանկարահանող տեսախցիկն է, իսկ արագաչափը գտնվում է ցուցանակից անհրաժեշտ հեռավորության վրա: ՕԵԿ պատգամավորը նույնիսկ չի տարբերում արագաչափը և տեսախցիկը:Սա թերևս ժպտալու կամ խնդալու առիթ էլ չէ, սա վտանգավոր է, քանի որ նման պրիմիտիվ տարբերությունը չիմացող մարդը մեզ համար օրենք է ընդունում: Դե կամ էլ պատգամավորը որոշել է ՖԲում մի քիչ լայք հավաքել' վարորդների համար մտահոգ մարդու տպավորություն թողնելով:

 

 

Էդգար Խաչատրյան