Երբ հրապարակվեցին ՀԷՑ-ում տեղ գտած խախտումների, չարաշահումների, անկազմակերվածության, անտնտեսվարության այսբերգի վերնամասը, մենք վրդովվեցինք, զարմացանք, սրբացանք, ընդվզեցինք…ու մեզ գցեցինք դոդերի բախչեն: Կարծես դա մի անսովոր, այլամոլորակային, նոր, հազվադեպ, հային ոչ հարիր երևույթ էր…

 

Մինչդեռ նույն վիճակն է ամենուր'մի քիչ շատ, մի քիչ քիչ, մի քիչ խղճով, մի տեղ անխիղճ….Մի տեղ նուրբ, խելացի, չերևացող, թաքնված, «մասնագիտորեն», մյուս տեղում անմտածված, հաբռգած, լկտիացած…Գրեթե նույն վիճակն է…

 

Բիբինների, ՀԷՑ-երի սինդրոմով տառապում են գրեթե բոլոր պետական և վատ կառավարվող, վատ հսկվող մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունները...Յուրաքանչյուրը պահը գտնում է օրենքը, հաստատված կարգուկանոնը խախտելու, խաբելու, քցելու, յուրացնելու համար…
Այլապես ինչու են ատամներով կառչում իրենց ցածր աշխատավարձով պաշտոններին, գրկում իրենց կյանքի նպատակը, գոյության իմաստը հանդիսացող խորհրդանիշը' իրենց բազկաթոռ-պաշտոնաթոռները»:


Ռոբերտ Մելքոնյան