ՖԲ-ն էլի եռաց, փլթփլթաց, ինչպես միշտ արագ, անմտածված, հապճեպ գնահատականներ տվեց ու փորձեց պարզել. որտե՞ղ փնտրել վերելակում հնգամյա աղջնակի մահվան դեպքի մեղավորին…
Իրո′ք, որտե՞ղ…

 

Սկսեցին արագ, հապշտապ մեղադրել ում ասես' համատիրությանը, վարչական շրջանի աշխատակազմին, քաղաքապետարանին, քաղաքաշինության նախարարությանը, արտակարգ իրավիճակներին…
Ում ասես, բայց ոչ գուցե հիմնական մեղավորին, որն էլ ցավոք նման խիստ պատիժ կրեց…
Վերը նշած բոլոր ծառայություններն էլ իրոք իրենց մեղքի բաժինն ունեն, այս կամ այն չափով, սակայն ծնողը' որը նախագծել է տվել, կառուցել այդ դղյակը' վերելակով, որը դայակ պահելու հնարավորություն ունի, առաջին հերթին հենց ինքը ևս պետք է մտածեր իր տան նախգծման, կառուցման, իր վերելակի, իր ընտանիքի անվտանգության մասին:

 

Ի՞նչ է նշանակում տեղադրել վերելակ առանց հորանցքի և վերելակի դռների, ունենալով մանկահասակ, դեռահաս երեխաներ…Ծնողը, նախագծող-կառուցողները, այդ սարքերը մոնտաժող կազմակերպությունները, «մասնագետներն» են մեղավոր:
Ցավում եմ, ահավոր կորուստ է ու այն բոլորիս խղճի վրա է…Սա իմ կարծիքով համապատասախան օրենքների անկատարության, անպատասխանատվության, անկազմակերպվածության և հաբռգածության արդյունք է…

 

Ռոբերտ Մելքոնյան