Մի անգամ խորին գերազանցություն Կյանքը հայտնաբերեց, որ շատ է չափազանցրել սեփական հզորությունը, որն ինչպես պարզվեց սահմաններ ունի: Կյանքը շատ տխրեց, և ոչ որպես թագուհի, այլ որպես կին: Բայց նա՝ որպես շատ աշխույժ անձնավորություն, երկար ժամանակ չվշտացավ: ԵՎ այսպես դատեց՝ եթե դրա հետ ոչինչ չես կարող անել, ապա գոնե անհրաժեշտ է այնպես անել, որ ուրիշները դա չիմանան: «Սակայն դա բավական չէ,-որոշեց Կյանքը,-կարող են հարցեր առաջանալ: Պետք է լեգենդ ստեղծել»:
ԵՎ նա լուրեր տարածեց իր և Մահի հանդիպման մասին, որի մասին առաջ չգիտեին և դավադրության մեջ Կյանքին էին մեղադրում՝ իբր երես էր թեքել նրանցից: Այս հանդիպումների ժամանակ Կյանքը կարծես վիճում էր Չար Ուժերի Բանբերի հետ՝ համարյա յուրաքանչյուրի համար, ում նա պատրաստվում էր վերցնել իր մոտ, բայց ոչ բոլորին էր հաջողվում փրկել: Իսկ պետք է ասել, որ Չար Ուժերին Կյանքն ինքն էլ էր հավատում՝ դրանցով բացատրելով իր բոլոր սահմանափակումները:
Այսուհետ բոլորն օրհնում էին Կյանքը՝ Ոսկրոտի մոտ իրենց պաշտպանության համար և անիծում վերջինիս: Իր հորիածից գոհ Կյանքը հիանալի տրամադրություն ուներ, մինչ ինքը չհանդիպեց այդ բանբերին՝ դրանից սարսափ ապրելով.
Բայց դու գոյություն չունե՛ս,-բացականչեց Կյանքը,-ես ինքս եմ քեզ հորինել:
-Նրան, ում հավատում են, չի կարող գոյություն չունենալ,-քմծիծաղ տալով պատասխանեց Մահը,-մենք համաձայնություն ունենք: Ես քեզ պետք եմ, բայց հիմա ստացվում է, որ դու էլ ինձ: Ավելի լավ է թող մտածեն, որ մենք անբաժան ենք, քան նրան, որ ամեն բան իր սկիզբ ու ավարտն ունի:
Բայ Կյանքը Մահին չհավատաց որոշելով. «Հակառակը չէ, քան որ այս Չար Ուժերը ցանկացել են ինձ իմ տեղը ցույց տալ: Չէ որ ում-ում, իսկ Չար Ուժերի մասին յուրաքանչյուրը գիտի: Այդ դեպքում ինչու՞ Կյանքին էլ նրանց չհավատա»:
Բայց դա ամենը չէ: Կյանքն այդպես էլ չկարողացավ համակերպվել, որ ինչ-որ Մահ՝ թող նույնիսկ մի ժամանակ իր կողմից հորինված, իր վրա վերջին կետն է դնում: ԵՎ նա մի անգամ խոստովանեց հուսահատվածներին, որ կա նաև այլ Կյանք, հետո...
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Խավարում"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան