Համաշխարհային էկոնոմիկայի ընթացքը ունի ցիկլային բնույթ։ Այն ձևավորվում է դրական և բացասական տրենդներով։ Ցանկացած տրենդ ունի ավարտ։ Սակայն մի ԿԱՐԵՒՈՐ հանգամանք. ՏՐԵՆԴ ասվածը շատ հարաբերական երևույթ է, քանի որ այն պետք է դիտել ժամանակի մեջ, այսինքն եթե 20 տարվա կտրվածքով ունենք աճող տրենդ, ապա այդ 20 տարիների ներսում կարող ենք արձանագրել բազմաթիվ սպադային փուլեր, սա պարադոքս չէ, այլ այդ սպադային փուլերը նույնպես տրենդներ են, ատկատներ, սակայն ավելի փոքր ժամանակային կտրվածքներում։ Գրաֆիկորեն կարելի է պատկերացնել զիգզագ, որի աճը կամ նվազումը կազմվում է նույնպիսի, սակայն ավելի փոքր զիգզագից։ Ցիկլերի փոփոխությունը սովորաբար կատարվում է շատ կտրուկ, որին հաջորդում է կարճաժամկետ լճացում, այնուհետև շարունակվում է տրենդը։
Համաշխարհային էկոնոմիկան այսօր շատ հետաքրքիր և կանխատեսելի փուլում է։ Մեծ ժամանակային կտրվածքով ավարտվել է մի հզոր աճող տրենդ՝ դա ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ տասնամյակներն էին։ Համաշխարհային էկոնոմիկան 2014 ին հասավ իր զարգացման պիկին, ինչու՞ պիկին, որովհետև 2014-ի վերջում գրանցվեց աննախադեպ վալյուտային անկայունություն, իսկ դա տրենդի փոփոխությունը ցույց տվող հզոր ինդիկատոր է։ Ավելի փոքր ժամանակային կտրվածքով՝ առաջիկա մի քանի տարիներին ակնկալվում է համաշխարհային սպադ, կարելի է ենթադրել երկու բան.
1. Դա հզոր տրենդի շրջադարձ է, որը համաշխարհային էկոնոմիկան կտանի դեպի կործանում, սպանդ, պատերազմներ, սով, համաճարակներ
2. Դա հզոր տրենդի մեջ հերթական ատկատն է, որից հետո համաշխարհային էկոնոմիկան կգնա առաջ առավել մեծ քայլերով։
Ճիշտ կառավարվող երկրները կարողանում են պատվով հաղթահարել ցանկացած տնտեսական ցնցում, իսկ առավել ճկուն կառավարվող էկոնոմիկաների համար սպադը նույնիսկ բարենպաստ միջավայր է տնտեսական հրաշքի հասնելու համար, որպես վառ օրինակ Սինգապուրը։
Իսկ ի՞նչ ակնկալենք մենք… ՑԱՎՈՔ ՄԵՐ ԷԿՈՆՈՄԻԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՄԻ ՆՇՈՒՅԼ ՉԻ
ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ։ Հայաստանյան օլիգոպոլիկ տնտեսությունը գնում է դեպի սպադ, իսկ բիզնեսմենները, օլիգարխները և մոնոպոլիստները հույսները դրել են հայկական շուկայում իրենց մոնոպոլ դիրքի վրա։ Կարծում եմ այդ հանգամանքը չի օգնի նրանց, և նման զարգացման դեպքում Հայաստանում կարձանագրվի մեծ բացասական աճ։ Որպես առաջարկ կարող եմ բերել մեկ օրինակ. շուկայում մրցակից ունենալը խթանում է քո բիզնեսին, իսկ մոնոպոլ վիճակը քեզ պահում է նույն լճացած մակարդակի վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՆՈՊՈԼ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱՑՈՒՄՆ Է։
Հայկ Մարգարյան