Վաղը Ստրասբուրգում լսվելու է Թուրքիայի ալևիների համար չափազանց կարևոր մի գործ: Թուրքիայի ալևիները, երկրում դատական բոլոր ընթացակարգերը սպառելուց հետո, ընդդեմ Թուրքիայի կառավարության հայցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան' Թուրքիայում գրոծող ալևիական ջեմեվիները որպես կրոնական հաստատություններ պաշտոնապես ճանաչել տալու համար:

 

Թուրքիան պաշտոնապես հրաժարվում է դրանց կրոնական կարգավիճակ տրամադրելուց: Հայցը ներկայացվել է Ջեմ ալևիական հիմնադրամի նախագահ, Ալևիական հիմնադրամների դաշնության պատվավոր նախագահ, իրավունքի մասնագետ Իզեթթին Դողանի նախաձեռնությամբ ու 202 ալևիական ներկայացուցիչների ստորագրությամբ: Ի դեպ, Ջեմ հիմնադրամը նախկինում 3 տարբեր հայցեր էր ներկայացրել ՄԻԵԴ, որոնցից երկուսը բավարարվել են հօգուտ հիմնադրամի:

 

 

Լևոն Հովսեփյան