Ճիշտ է տարեսկզբին տնտեսական ակտիվությունը բավականին պասիվ էր, բայց և այնպես ներկայումս նկատվում է որոշակի ակտիվացման միտում: Եթե առաջին եռամսյակում արդյունաբերության աճը կազմել է 2%, ապա արդեն' վերջին չորս ամիսների տվյալներով այն հասել է 4,2%։
Մասնավորապես ակտիվություն է նկատվել.
1.Պղնձի խտանյութի արտադրության ոլորտում' 2014թ. շուրջ 64 հազար տոննայի դիմաց, տարեսկզբի չորս ամիսներին արտադրության ծավալը հասել է 96 հազար տոննայի, որին հիմնականում նպաստել է Թեղուտի հանքավայրի շահագործումը
2.Ծխախոտի արտադրատեսակների արտադրության ոլորտում, որտեղ հավելյալ աճը կազմել է 45%
3.Ցեմենտի արտադրությունն ավելացել է գրեթե 20%, գաջինը՝ 23%, ծակոտկեն լցանյութերինը՝ շուրջ 33%
4.Ալյումինե փայլաթիթեղի աճը գերազանցել է 10%
Հարկ է նշել նաև, որ գրեթե 30%-ով նվազել է կոնյակի շշալցումը։ Մի բան, ինչն արտաքին շուկաներում, մասնավորապես Ռուսաստանում իրացման ծավալների հետ կապված առաջացած դժվարությունների հետևանք է։ Ի տարբերություն կոնյակի, գինու արտադրության աճը հասնում է 17%։
Տնտեսական անկյուն