Նավթի գները կրկին սկսել են իջնել ու որպես հետևանք՝ տագնապային տրամադրություններ են տիրում ռուսական տնտեսությունում, որտեղ առանց այն էլ հեղհեղուկ վիճակ էր՝ տարեվերջյան անկումից հետո։
Ամենևին ցանկություն չունեմ չարախնդալու ռՌուսաստանի խնդիրների վրա, առավել ևս, որ Ռուսակկան տնտեսության ցանկացած տատանում շատ արագ իրեն զգացնել է տալիս նաև Հայաստանում, բայց սա հետևանք է նաև նրա, որ նույնիսկ այսքանից հետո Ռուսաստանում ոչ մի բեկումնային բան չի արվում՝ էներգակիրների ասեղից ելնելու համար ու բավական է, որպեսզի նավթի ու գազի գները իջեցվեն և ռուսական տնտեսություն տենդի մեջ է ընկնում։
Խնդիրը էլ ավելի է խորանում նրանով, որ հատուկ այդ էներգակիրների գները ըստ հայեցողությամբ մանիպուլացնելու համար, ԱՄՆ-ը ստեղծել է Իսլամական Պետությունը, որը պարզապես տապալում է նավթի գները՝ շուկայում ապօրինի կերպով էժան նավթ իրացնելով։ Եթե սրան էլ հավելենք Սաուդյան Արաբիային ու ԱՄՆ-ի այլ նավթով հարուստ դաշնակիցներին, ապա պարզ է դառնում, որ հարկ եղած դեպքում նավդի գինը կարող են իջեցնել մինչև 20-30 դոլարի, ինչը ճիշտ է, էական վնաս կպատճառի նույն ամերիկյան նավթ արդյունահանող ընկերություններին, բայց կարող է իսկական մահացու հարված լինել Ռուսաստանի տնտեսության համար։
Դատելով սկսած նոր անկումից, սա հենց այնպես չի արվում ու ըստ երևույթին, Ուկրաինայում նոր սրացում է ակնկալվում և դրա համար Ռուսաստանին վաղօրոք ընկճում են, որպեսզի այն հնարավորինս պասիվ հակազդեցություն ցույց տա նոր էսկալացիային։
Գոռ Սաղաթելյան