Թարգեք հայոց հին և նոր պատմության սրբագրման ձեր վտանգավոր ձեռնարկումները։ Դուք ավելի իմաստուն չեք մեր նախորդ պատմագիրներից ովքեր գրել են այդ պատմությունը և որի միջոցով բազում հայրենասեր սերունդներ են դաստիարակվել։ Մի կասկածի որդը սերմանեք ժողովրդի մեջ նրա անկատարության մասին։ Դուք ձեզ կատարյալի տեղ դրած կտրում եք այն ճյուղը որը այսքան դար այս ժողովրդին կարողացել է պահել ու հասցնել մեր օրերին։

 

Ուրիշ գործ գտեք ձեր փտած ուղեղները զբաղեցնելու համար։ Անշնորհակալ ու վտանգավոր գործով եք զբաղված։
Եթե որևէ ժողովուրդ իր պատմության ընթացքում հերոսական էջեր և հերոսներ չի ունեցել նրանք չեղած տեղից նման բաներ են հորինում որ պատմություն ու հերոս ունենան իսկ դուք փորձում եք հակառակն անել։
Այս ինչ կործանիչ ու ավեր բերող մոլուցք է ձեզ պարուրել որ նման ազգակործան գործով եք զբաղվում։ Իսկ միգուցե դա դուք պատվերով եք կատարում։ Այդ դեպքում նզովք ու անեցեք ձեզ ու ձեր սերունդներին։

 

Համլետ Աբրահամյան