Ըստ ադրբեջանական «Vesti.az» լրատվական կայքի՝ Թեհրանում գերագույն հոգևոր առաջնորդի գրասենյակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել է 295, վիրավորվել 2650 մարդ:
Իսկ «Apa.az»-ը, նույն լուրը տարածելով, նշում է, որ երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնցից մեկը Սպահանում՝ առևտրի կենտրոններից մեկում: Իրանական ԶԼՄ-ներն առ այժմ լռում են: Եթե այդ լռությունը տևական ժամանակ շարունակվի, ստացվում է ադրբեջանական կայքերը հերթական ապատեղեկատվությունն են տարածում:
Ռուդիկ Յարալյան