Հայաստանը կարող է պահանջել, որ այլևս հրաժարվեն 50-50 սկզբունքով «Եվրատեսիլում» գնահատական տալու փորձից կամ դուրս գա այդ մրցույթից: «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ չեղյալ են համարում մրցույթի 2 մասնակից երկրի' Չերնոգորիայի և Մակեդոնիայի ժյուրիի քվեարկության արդյունքները:

 

 

Համապատասխան որոշում կայացվել է PwC ընկերության հետ խորհրդակցելուց հետո, որն իրականացնում էր ձայների հաշվարկի անկախ դիտարկում: Այդ երկրներում հեռուստադիտողի քվեարկության արդյունքները ընդունվել էին 100%-ով: Հարց է ծագում' ում է պետք մի մրցույթ, որտեղ չեն ընդունում հեռուստադիտողի կարծիքը... Ստացվում է նաև, որ Եվրոպայում մեր հայրենակիցների բոլոր ձայնեևը շատ հեշտությամբ կարող են զրոյացնել:

 

 

Բագրատ Մովսիսյան