«Մի բան էլ ասեմ ու վերջ: Ես, եթե երգիչ լինեի, կերազեի գնալ Եվրատեսիլ, մասնակցել էդ տոնին, վայելեի էդ մթնոլորտը, ոչ մի տեղ չզբաղեցնեի, բայց միլիոնանոց հանդիսատեսի առաջ ելույթ ունենայի ու էդ ադրենալինը զգայի: Հաստատ կգնվեին մարդիկ, ովքեր կհավանեին, ու դա բավական կլիներ: Ես ուրախ եմ մեր երեխեքի համար. իրենք վայելեցին մի ամիս, ընկերացան, սիրվեցին շատերիս կողմից: Էս օրերը կմնային իրենց պայծառ հիշողություններում ընդմիշտ, եթե չլինեին ձեր նողկալի քոմենթները: Գերմանիան ու Ավստրիան ունեցան 0 միավոր, բայց, վստահ եմ, իրենց երկրում չեն արժանանա այսպիսի տհաճ վերաբերմունքի... Մենք քաղաքակրթությունից մղոններով հեռու ենք... Տխրել եմ մեր երեխեքի համար: Մենք՝ տեղական հայտնիներս, սովոր ենք ձեր մաղձին, իմունիտետ ունենք, իրենք՝ ոչ, շոկի մեջ են....
Ի դեպ, ինչ ժյուրին խառնվում է քվեարկությանը, գործը դժվարացել է, սա առաջին անհաջողությունը չի ... սխալ է միայն սփյուռքի համար երգ ներկայացնելն ...ու էլի շատ սխալներ...
Մի բանից էլ եմ շատ նեղվել, որ չեմ ասի ՝ սոլիդարությունից ելնելով,բայց սիրտս պայթում ա .......
չար եք, մարդիկ...
Տեղական պատվիրակություն, ձեր սխալների պատճառով անհաջողության մեջ չարժի մեղադրել էդ երեխեքին ու արհամարել ... վաղը կարող ա էլի պետք գան:
Եվրատեսիլն էլ կյանքի նպատակ չի, այլ տոն, որը պետք է վայելել:
Ապրեք ձեր կյանքով, չեք սիրում, մի դիտեք, ոչ ոք ձեզ չի ստիպում»:
Լուսինե Բադալյան