Հայաստանը Եվրատեսիլում կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց։ Չեմ կարող հստակ թիվ ասել,բայց ոնց էլ չլինի այդ միջոցառման համար մոտ կես միլիոն դոլար ծախսված կլինի։ Այս դեպքում այդ գումարը իր նպատակին չծառայեց, որովհետև ամբողջ եվրատեսիլյան շոուի ժամանակ Հայաստանի անունը ընդամենը 3-4 անգամ տրվեց, իսկ խմբի մասին էլ չեմ խոսում, նրանց կարծես չէին նկատում։
Եթե այս տարվա ամբողջ եվրատեսիլյան «իզյումինկեն» Հայաստանի դրոշն անսեռ արարածի ուսերին ու Գոհար Գասպարյանի «Conchita can i take Selfie with you» թախանձագին խնդրանքն ու արհամարված մնալն էր,ավելի լավ էր էդ 500.000 դոլարի բնակարան գնեինք տնակներում մնացող մարդկանց համար։ Գոնե մի օգուտ կլիներ։
Էդգար Խաչատրյան