Պահանջվում է՝
Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով
1.Սոդա
2.Օճառ
3.Ջուր
Քսուք կոշտուկների դեմ
1.Ասպիրին
2.Կիտրոնի հյութ
3.Ջուր
4.Պոլիէթիլենային տոպրակ
Ւսկ այժմ ազատվում ենք ոտքերի կոշտուկներից
Վաննա հատուկ ոտքերի համար.
Դրա համար մեզ անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի համար նախատեսված ձեր տարան մեծ է, ապա կարելի է բոլոր բաղադրիչների քանակն ավելացնել: Անհրաժեշտ է ոտքերը դնել այդ լուծույթի մեջ և պահել 30−40 րոպե:
Պատրաստում ենք քսուք կոշտուկների դեմ:
Մանրացնում ենք ասպիրինի 6 հաբ և խառնում 1 թեյի գդալ ջրի ու 1 թեյի գդալ կիտրոնի հյութի հետ: Ստացված խյուսը քսում ենք պրոբլեմատիկ հատվածներին: Այնուհետև ոտքերը փաթաթում ենք պոլիէթիլենային տոպրակով (ցանկալի է միանգամյա օգտագործման), իսկ հետո տաք գուլպաներ հագնում: Քսուքը ոտքերին պահում ենք 10 րոպե, այնուհետև լվանում և համապատասխան քսուք քսում:
Բոլոր նրանք, ովքեր երազում են ազատվել ոտքերի կոշտուկներից պետք է այս գործընթացը կրկնեն 2 շաբաթվա ընթացքում' 1 օր ընդմիջումով:
Վրեժ Հովսեփյան