Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը Հայաստանի համար ունի ստրատեգիական նշանակություն:
Այս հարցի շուրջ, արդեն տևական ժամանակ է, ինչ պատկան գերատեչությունները պարբերաբար հանձնարարականներ են ստանում ' համապատասխան ծրագրեր ներկայացնելու և առկա խնդիրներին կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

 

Այս ծրագրի համար ստեղծվել էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդը:
Այսօր տեղի է ունեցել վորնշյալ խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել և հաստատվել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27.47 կմ) ճանապարհահատվածների կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը:
3-րդ տրանշի իրականացման նպատակով նախատեսվում է 2015թ. երկրորդ եռամսյակում հայտարարել «Թալին-Լանջիկ 18.7 կմ ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների» ձեռքբերման մրցույթը: Երկու գոտի և մեկ երթևեկելի ուղի ունեցող Թալին-Գյումրի ճանապարհը կբարելավվի և կլայնացվի' վերակառուցվելով այն չորս գոտիով և երկու երթևեկելի ուղիով ավտոմայրուղու:

 

Բացի դա, նիստի ժամանակ քննարկվել և հաստատվել են Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության շրջանակը:
Հաշվի առնելով վերոնշյալ հարցի կարևորությունը, կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչություններին աշխատանքների ընթացքը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:

 

Վաչագան Գևորգյան