Ինչու՞ Հայաստանում լուրջ բարեփոխումներ չեն կատարվում։ Ինչու՞ է երկիրը տարիներ շարունակ դոփում նույն տեղում։ Ինչու՞ երկրի տնտեսական վիճակը գնալով լավանալու փոխարեն վատանում է։ Ինչու՞ ժաղովրդը բարոյա-հոգեբանականվիճակը այնպիսի ողորմելի մակարդակի է հասել որ համարյա բոլորը հարմար առիթի են սպասում երկրից հեռանալու համար։

 

Սրանք հարցեր են որոնց պատասխանելը շատ ու շատ դժվար է։
Իմ համոզմամբ բոլոր հարցերի հարցը ժողովրդի ուժերը համախմբելու և այն նապատակամետ ուղղելու մեջ է։
Համախմբելու հարցին շատ ու բազմազան խոչընդոտներ կան։ նշեմ դրանցից կարևորները։
Մարդկային որակների կեղծ պատկերացումները։ Եթե Սաշիկի տղան իր ապագա հարսնացուին տասնյակ հազարներ դոլարների արժողության ծաղկեփունջ է նվիրում ապա դա շատ զիլ է։ Ժողովուրդ ջան դա ոչ թե շատ զիլ է այլ շատ զիբիլ է։ Ես իմ հանգուցյալ ու շատ սիրելի տիկնոջս կյանքումս նվիրել եմ մի փունջ ձնծաղիկ ու մենք եղել ենք աշխարհի ամենանանախանձելի սիրահար զուգը ում ողջ Երևանն էր ժամանակին նախանձում։ Կարող եք հարցնել ու իմանալ որ ճշմարիտ բան եմ ասում, կգտնվեն վկայողներ։ Այսպիսով պետք է զերծ մնալ կեղծ արժեքները դավանելկուց։ Դա վնասակար սովորություն է ոչ միայն տվյալ անձի համար այլ ողջ ազգի համար։

 

Հաջորդ արատը որից պիտի ձերբազատվել դա պարզ նյութապաշտությունն է։ Ես ինքս ապրել եմ ազատ ու անկաշկանդ մարդու կյանքով։ Երբեք չեմ իմացել թե դրամապամակումս ինչքան դրամ կա։ Չեմ իմացել թե ինչու են մարդիկ այքան դրամասեր։ Ատել եմ դրամը և դրամն թէլ ինձ է ատել ու այդ մթնոլորտում կարողացոել եմ ունենալ նախանձլի մի ընտանիք, երկու աժդահա տղաներ ովքեր այսօր իրոք իմ պարծանքն են իրենց խելքով, ամերիկյան հասրակության մեջ իրենց գրաված դիրքով ու իրենց չքնաղ ընատինքներով։ Դրամը որոշիչ չէ, ժողովուրդ ջան։ Այո, այն կարևոր բան է բայց նրանից առավել կարևոր բաներ կան այս աշխարհում։ Դա մարդկային պարզ սերն է դիմացինի հանդեպ; Դա մարդկային վերաբերմունքն է դիմացինին։

 

Ես երբեք չեմ մոռանա ֆիզ մաթ դպրոցի երջանկահիշատակ տնօրեն Առուշանյանին ով այն դժվարին տարիներին վազվզում էր որ ճանապարհածախս հայթայթեր իր դպրոցի երկու շրջանավարտի համար որպեսզի նրանց ուղարկեր Մոսկվայի Ֆիզ․ տեխ ինստիտուտում սովորելու։ Սա է հայրենասիրությունը ժողվուրդ ջան։ Սրանք են իրոք մարդկային բարձր արժեքները։ Ես մինչ իմ մահը չեմ մոռանա պարոն Առուշանյանին։ Մարդ ով իրոք իր գործով ապրում ու իր կյանքն էր համարում այդ գործը։
Կեղծ արժեքները այսօր շատերին են մոլորեցնում։ Պետք է տարբերել կեղծը օրիգինալից, դա ջանք է պահանջում։ Խամգարողներ էլ շատ կան։ Պիտի ուժ գործադրել, խելք ու կարողություն գտնել և կեղծը մերժել։

 

Համլետ Աբրահամյան