Լռությունը միշտ էլ կազմված է չասված բառերից: Գուցե այդ պատճառով էլ ես դարձա երաժիշտ: Պետք էր արտահայտել այդ լռությունը, ստիպել նրան պատմելու իր թախիծը, այսպես ասած, հարկադրել նրան, որ երգի:

 

Բայց դրա հետ մեկտեղ պետք էր դա անել առանց բառերի (բառերը միշտ էլ չափազանց որոշակի են և այդ պատճառով էլ՝ դաժան), միայն երաժշտությամբ, որովհետև երաժշտությունն անհամեստ չի լինում, և բողոքելով հանդերձ նա չի ասում, թե որն է այդ բողոքի պատճառը…

 

ՄԱՐԳԵՐԻՏ ՅՈՒՐՍԵՆԵՐ

 

 

Հովիկ Չարխչյան