Վերջին տարիներին, որոշ հանրակրթական և նախադպրոցական կազմակերպություններում, սննդի անվտանգության և սանիտարական պայմանների հետ կապված, արձանագրվել են մի շարք խախտումներ:
Այդ խնդրի լուծման համար, գործադիր մարմնի կողմից ընդունված նոր որոշմամբ, հանվում է սահմանված ստուգումներ իրականացնելու արգելքը հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում :

 

Արգելքի վերացումով' ստուգումների տարեկան ծրագրում բարձր ռիսկային համարվող մանկապարտեզները, դպրոցները, հատուկ կրթական և երեխաների խնամքի հաստատությունները կենթարկվեն համակարգված ստուգումների:

 

Այն կնպաստի երեխաներին տրվող սնդդի որակի և ժամկետայնության մասին առավել լավ տեղկացմանը: Այսինքն, ստացվում է որ երեխաների սննդի անվտանգությունը կլինի խիստ վերահսկողության տակ:
Արդյունքում, հանրակրթական և նախադպրոցական կազմակերպություններում սանիտարահամաճարակային անվտանգութունը կուժեղանա, և թիրախային կառույցները կլինեն խիստ վերահսկողության ներքո:

 

Կարեն Մկոյան