էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը այլընտրանք չունի և ամեն մեկս մեր չափով, մեր ուժերի ու հնարավորությունների սահմաններում պետք է ամեն ինչ անենք այդ պայքարի հաջողության համար: Ուղղակի կարծում եմ, որ այս անգամ պետք է հաշվի առնել անցյալի, նախկին տարբեր նախաձեռնությունների հաջողություններն ու ձախողումները:

 

Կոնկրետ այս հարցի շուրջ պայքարը ունի իր առանձնահատկությունները, որոնց հիման վրա էլ պետք է լինի պայքարի մարտավարությունը և ռազմավարությունը, իսկ այս երկուսը այս պահին ինչպես տեսնում եմ չկան: Այսինքն առաջին, երկրորդ, երրորդ և վերջին քայլը ... Տեսնում եմ որ բավականին աշխատանք է տարվում իրազեկման գործում և դա շատ լավ է, բավականին շատ ակտիվություն է նկատվում տարբեր կողմերից:

 

Բայց միևնույն ժամանակ նաև տեսնում եմ սխալ ուղղությամբ գնալու ու փակուղի մտնելու վտանգները, դրա համար կարծում եմ պետք է կոնկրետ ծրագիր, ռազմավարություն, մարտավարություն, հստակ պլան իր բոլոր քայլերով:

 

 

Դավիթ Գևորգյան