23 տարի առաջ, այս օրը՝ մայիսի 18-ին, ողջ աշխարհը տարակուսանքի մեջ էր և ապշահար: Ֆրանսիական մամուլը գրել էր. «Հայերը գրավեցին Չինաստանը» …

 

Հետո հասկացան, որ հայերը ոչ թե Չինաստանն էին գրավել (ֆրանսերեն՝ Լա Չինը), այլ ազատագրել էին Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Աղահեջք և Արցախ նահանգի Բերդաձոր գավառների այն հատվածը, որի վրա մերձկասպյան թյուրքերը ստեղծել էին Ադրբեջանի Լաչինի շրջանը:
23 տարի առաջ, պատմական այս օրը՝ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն վերջապես միավորվեցին ցամաքային կապով, որն էլ վճռական դերակատարություն ունեցավ հետագա ազատագրական պայքարի վրա:
Այսօր Լաչինի շրջանը ԼՂՀ վարչական շրջաններից մեկի մի մասն է՝ Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր (նախկինում՝ Լաչին) կենտրոնով:

 

Փառք ու պատիվ բոլոր այն քաջորդիներին, ում շնորհիվ, դարեր անց, վերսկսվեց Միացյալ Հայաստանի կերտումը:

 

Արթուր Եղիազարյան