Այսօր առավոտյան Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքի կազմակերպած՝ Նոտր Դամը դը Լուրդ եկեղեցու բակում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքարի տեղադրման միջոցառմանը տեղի ունեցավ անսպասելի տհաճ միջադեպ ։ Հայ երիտասարդներից մեկը թռչող սարքի վրա տեխադրված տեսախցիկով որոշել էր նկարահանել արարողությունը սակայն ֆրանսիական ոստիկանությունը շատ արագ կերպով միջամտեց՝ առգրավվելով սարքը, ինչպես նաև ձերբակալեց երիտասարդին։ Միջոցառումը ավարտվեց առանց վիճաբանության։
Ինչ խոսք նմանատիպ նկարահանում իրականացնելու համար համապատասխան թույլտվության բացակայությունը օրենքի խախտում է՝ հատկապես ահաբեկչության մեծ վտանգների ներկայից ֆոնի վրա, սակայն ըստ իս ֆրանսիացի ոստիկանների նմանատիպ հապշտապ կեցվացքը՝ հիշատակի միջոցառումը այդ կերպ դադարեցնելով ևս հարիր չէ, հատկապես տվյալ դեպքում վտանգի ակնհայտ բացակայության պայմաններում։ Կարելի էր նույն գործառույթը իրականցնել միջոցառման ավարտին առանց արարողությունը "հարամելու"։
Արման Ավագյան