Զբոսաշրջային ոլորտի զարգացումը չի կարող տեղի ունենալ առանց թիրախավորված ներդրումների: Վանաձորի զբոսաշրջային ներուժի խաղաթղթերից մեկը իր ճոպանուղին է: Գործադիր մարմնի ղեկավարը՝ Վանաձոր այցելության ժամանակ քննարկեց վերը նշված խնդիրը: Մասնավորապես Հովիկ Աբրահամյանին ներկայացրեցին ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները:
Նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1450 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: Վարչապետի հանձնարարությամբ կներկայացվեն ճոպանուղու ներդրումային ծրագիրը,որից հետո այն կքննարկվի հնարավոր ներդրողների հետ:

 

Այս խնդրի լուծումը կարող է բավականին բարձրացնել Վանաձորի զբոսաշրջային մակարդակը, և նպաստել ոչ միայն իր մշակութային, այլ նաև տնտեսական զարգացմանը:

 

Վաչագան Գևորգյան