Ակամայից ռեժիմին մեծ օգուտ են տալիս իրար հետ մրցակցության մեջ մտած մենակատար «ազգափրկիչները»: Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ այս ձևով ժողովուրդն ավելի է կոտրվում, մտածելով, որ դաշտում մնացել են անհույս մենակները և հուսահատ ճիգեր են գործադրում: Իսկ իշխանության ուզուրպատորները դրանով աշխարհին ցույց են տալիս, որ Հայաստանը ընդանում է ժողովրդավար ուղղիով և երկրում անարգել գործում է աննշան ընդդիմությունը առանց ժողովրդական աջակցության:

 

Ժամանակն է, որ նման մարդիկ հասկանան քաղաքականությունը իրենց տեղը չէ , եթե այս հասարակ հաշվարկը ի զորու չեն անել և չեն կարողանում զսպել իրենց ամբիցիաները: Այս կարգի «պայքարողները» դարձել են ժողովրդական պոռթկման արգելակներ և շարունակ կոտրում են առանց այն էլ հուսախաբ ժողովրդի ոգին, փաստորեն հաստատելով տարածված տեսակետը՝ «մեկ ա սրանց դեմ խաղ չկա»:

 

Արմեն Զատիկյան