Ամեն մի հայ, առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ՝ հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգե՛ք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբե՛ք մի քանի հայեր միասին, և նրանք, պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած՝ միմյանց միսն ուտել:
Այո՛, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է: Արդյո՞ք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանան մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ՝ կորած ենք․․․
ՐԱՖՖԻ
Հայե՛ր, գիտե՞ք, որ