Ձեզ ենք ներկայացնում ավստրալացի արվեստագետ Մայքլի յուրօրինակ աշխատանքները: Դրանցում, որոշակի ստեղծագործական մոտեցմամբ, հին մետաղադրամները և բանալիները վերածվում են քանդակակերպ գործերի. այս նմուշները «ջարդոնից վերամշակված արվեստ» շարքից են: Հեղինակը խոստովանել է, որ նման գաղափարի է հանգել իր բնակարանը հավաքելիս: Այժմ նա գործերը ներկայացնում է նաև Etsy-ում՝ հին կամ ձեռքի աշխատանքների առցանց վաճառակետում: