Միտս ընկավ մեծս Սարոյանը. Երեսուներեք օրեն «Վեսլի Ջեկսոնի արկածներ» գրեցի ու խենթցա... 72 ժամ խենթ եղա, խենթություն եկավ վրաս... Մարդ չիմացավ: Ես ու իմ Աստված կռվեցանք, կռվեցանք... Ես հաղթեցի...
- Ո՛չ, իմ Աստված հաղթեց... Իմ Աստված ես եմ...
Գիտե՞ս, ամենամեծ խայտառակություն, ամենամեծ կեղծիք պատերազմ է:
Կեսգիշերին, երբ քաղաքը արդեն քիչ-քիչ անցնում էր հանգստի, մենք' Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների, Ծաղկազարդ համույթի, Արարատ երգչախմբի, Նախնյաց հետքերով ազգագրական պարախմբի, լրագրողների հետ մեկնեցինք Արցախ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը տերունական աղոթք բարձրացրեց առ Աստված, բոլորիս մաղթեց բարի, անփորձանք ճանապարհ և ՊՆ ավտոբուսներով, որտեղ միմիայն զինվորներն են լինում, ուղևորվեցինք Արցախ:
Արցախում բնությունը հրաշք էր, իր տեսանելի գեղեցկությամբ, ջերմությամբ... Մենք զինվորի կարգավիճակում էինք: Մեզնից յուրաքանչյուրը առաջին իսկ րոպեից, ավտոբուսներում տեղավորվելուց արդեն մի քիչ զինվոր էր, մի քիչ զինվորական... Ճանապարհը երկար ու ձիգ էր, բայց այնքան ոգևորված էինք ու անհամբեր, թե երբ ենք լինելու Շուշիում զինվորների կողքին, որ ողջ ճանապարհը մի պահ թվաց: Ավտոբուսներում երգն ու պարհը, դհոլն ու զուռնան անսպառ էր:
Առաջին օր' Շուշի... Տեղ հասնելուց անմիջապես հետո տեղավորվեցինք տեղի զորամասում, նախաճաշեցինք զինվորների պատրաստած ուտեստները, որը ամենահամեղն էր ու որ ամենակարևորը սիրով... Զինվորները մեզնից յուրաքանչյուրից իրենց ընտանիքների անդամների կարոտը փոքր-ինչ առան: Զրույցներն ու անմիջական շփումները մեծ ոգևորություն պատճառեցին երկուստեք: Այնուհետև զորամասից քայլելով հասանք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի: Եկեղեցում ԱՀԹ երիտասարդների կողմից պետք է տեղի ունենար «Հաղթանակի աղոթք»: Ուխտավորների մեր խմբին դիմավորեց Արցախի Թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև սրբազանը, ով էլ ընթերցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ սրբազան Արքեպիսկոպոսի ձեռամբ գրված «Հաղթանակի աղոթքը»:
Հաղթանակի աղոթք՝ նվիրված Շուշիի ազատագրման 23-ամյակին
«Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»: Սաղմոս ԽԱ 17
Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստվածմեր, որ շնորհարեցիր մեզ՝ գտնվելու այս պատմական հողի վրա և սրբություն ճառագողայս եկեղեցում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը… Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ մեզ առաջնորդեցիր: Եղար ոգեշնչողը, մարտակիցն ու զինակիցը մեր պատերազմի: Վերստին վերադարձրիր այստեղ հայ կյանքն ու չթողեցիր, որ այն խափանեն: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և հերոսական ազգի զավակներ ենք: Հաղթանակա՛ծ ազգի զավակներ: Մենք խոնարհվում ենք մեր սրբերի և հերոսների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք նահատակների սուրբ հիշատակին: «Խաղաղություն զիմտամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27): «Տէր Աստուած մեր տու՛ր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի… Նշանաւ սուրբ եւ պատուական խաչի քո՝ հալածեա՛ սահմանաց մերոց եւ ի բարկութենէս մերմէ» (Ժամագիրք):
Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր մեր սահմանների բոլոր պատնեշները: Գոտեպնդիր հայոց քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիրեր երևելի ու աներևույթ թշնամու հարվածներից:
Բարեսե՛ր Տեր, ընդունիր ուխտավոր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս եկեղեցու և միախառնվելով մեր խնդրանքներին՝առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվի Արցախ աշխարհը: Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թողԱմենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
Ոչ միայն Շուշին, այլ նաև ողջ Արցախ աշխարհը լցված էր տոնական, հաղթական շնչով, նույնիսկ Արցախի երկնակամարում փայլում էր հաղթանակի կարմիր պայծառ արևը... Շարունակեցինք ճանապարհը դեպի «Կանաչ ժամ» եկեղեցի: Շուշիի փողոցներում հնչում էր հաղթանակի երգեր... Եղանք նաև Շուշիի «Կերպարվեստի պետական թանգարանում»: ԱՀԹ երիտասարդները դատարկաձեռն չէին գնացել Շուշի: Հենց Շուշիի զորամասում մեծ համերգ կազմակերպվեց մեր սահմանները պահող քաջարի զինվորների համար, որը նրանց օրը էլ ավելի տոնական դարձավ: Զինվորները պարեցին, ուրախացան, հուզված էինք բոլորս... Հետո ազգային խաղեր կազմակերպվեց զորամասի բակում և զինվորները մեծ բավականությամբ մասնակցեցին խաղերին:
Երկրորդ օր: Շուշիի զորամասի զինվորներին հրաժեշտ տալուց հետո ուղևորվեցինք դեպի Ստեփանակեր: Գիշերը մենք անցկացրեցինք զորամասում, մեր զինվորների կողքին: Երբ խոսում էի զինվորներից մեկի հետ, հասկացա, որ մեր հայ զինվորները պատրաստ են ամեն փորձության... Երիտասարդներից մեկը հարցրեց. ազերիները շատ են. զինվորներից մեկը պատասխանեց, թե թվով շատ են մեզնից, բայց մեր ամեն մի հայ զինվոր հազար ազերի արժի:
Ստեփանակերտից ուղևորվեցինք դեպի Մարտակերտ... Մի գիշեր զինվորների հետ կողք-կողքի անցկացրեցինք զորամասում: Զինվորների կեցաղը կիսեցինք, ապրեցինք նրանց մեկ օրը, թեև փոքր-ինչ մեզ համար դժվար էր լինել զինվոր, բայց ամեն դեպքում հասկացանք, թե ինչ ուրախ, նաև դժվարին փորձությունների մեջ է ապրում զինվորը, որը նրանց էլ ավելի մարտունակ ու հպարտ է դարձնում... կյանքում... Մարտակերտում երիտասարդները իրականացրեցին «Նամակ զինվորին» ծրագիրը: Զինվորները մեծ ոգևորությամբ պատասխանում էին իրենց ուղարկած ամեն մի նամակին: Ամեն զինվոր բարության ու մեղմություն, հայրենիքի վեհ գիտակցության ջատագովն է...
Մինչև Մարտակերտ հասնելը այցելեցինք նաև պատմական Տիգրանակերտ մայրաքաղաք: ԱՀԹ երիտասարդները Տիգրանակերտում մեծ շուրջպար բռնեցին: Տոնական տրամադրություն էր նաև Տիգրանակերտում: Այդ բուռն, հագեցած օրերի ընթացքում և ոչ մեկ հոգնածություն չէին զգում, ամեն բան արվեց, տեղին ու ժամանակին...
Երրորդ օրը առավոտ վաղ արթնացանք, նախճաշեցինք տեղի զորամասում և ուղևորվեցինք դեպի Գանձասարի վանք: Գանձասարում մասնակցեցինք պատարագի և հրաժեշտ տալով հերոսական Արցախ աշխարհին ուղևորվեցինք դեպի Երևան: Այս ողջ օրերի ընթացքում ուղղակի ապշած մնացի ԱՀԹ երիտասարդների կազմակերպվածության, հատկապես Տ. Պետրոս Ավագ քահանա Մալյանի բնատուր մանկավարժական կարողությունների, ուշադրության, և կազմակերպչական մեծ ձիրքի վրա: Երիտասարդների հետ ամեն մի րոպեն ապրեց, ամեն բան անում էր Տեր Հայրը, որ մենք մեզ լավ զգանք... Նաև չեմ կարող չհիշել ԱՀԹ երիտասարդաց միությունների ատենապես Վահան Մարդյանին, ով կազմակերպչական աշխատանքների ընթացքում միշտ կանգնած էր Տեր Հոր կողքին: Պատասխանատվության և ուշադրության պակաս չէր զգացվում: Երիտասարդները մեծ ուխտ ունեին, այն ի կատար ածվեց: Վերջում կուզենայի մեջբերել Գ. Նժդեհի խոսքը, ով ասում էր. կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք և մաքրամաքուր:
Արթուր Հայրապետյան