Մեծ Բրիտանիայի խորհրդարանում այսուհետ կլինի 13 մուսուլման պատգամավոր: Նախորդ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրություներին Համայնքների պալատում ընտրվել է 13 մուսուլման թեկնածու, ինչն ամենաբարձր ցուցանիշն է մինչ օրս:

 

9 պատգամավոր ընտրվել է Լեյբորիստական կուսակցությունից, 3-ը' պահպանողական և 1 թեկնածու էլ' Շոտլանդական ազգային կուսակցությունից: Միացյալ Թագավորությունում մուսուլմանների ընդհանուր թիվը կազմում է մոտ 2.8 մլն' բնակչության 4.4 տոկոսը:

 

Լևոն Հովսեփյան