Շուշիի ազատագրումը բեկումնային էր մեր անցյալի վերաժևորման, պատմության սխալ հունի սրբագրման և հայկյան նորօրյա պատմության կերտման իմաստներով: Վերջապես մեր պապերի բաղձանքը հարսանիք դարձավ Շուշվա լեռներում՝ ծնունդ տալով նոր հաղթանակների: Այս հերոսամարտը մեր սերունդների դաստիարակման մեկնարկն էր, իսկ ազատագրված Արցախը' մեր ոգու կոփումն ու հայրենիքը շենացնելու ազգային խորհրդանիշը:

 

Շուշիի կոմբինացիոն ոճի ռազմական օպերացիան ունի արժեքային մի քանի նշանակություն, որոնք պետք է մշտարթուն պահել մեր գիտակցության մեջ.
-քաղաքական առումով այն մեր անվտանգայնացման խնդիրների լուծման բանալին է,
-ռազմական առումով՝ պատերազմում ուժերի բալանսը բեկելու կարողությունը,
-հոգեբանական առումով՝ սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը, ազգային կենսագոյի շարունակումն ու պատմական գոյության արժևորման իմացաբանական հատկությունը:
Բայց մայիսյան փայլուն օպերացիան չէր լինի, եթե չլիներ Հայրենական մեծ պատերազմի մեր բաժին հերոսամարտը, որտեղ մեր հերոսների փայլատակած ռազմակն միտքը փոխանցվեց նոր սերնդին և կես դար հետո նույն փայլով սխրագործվեց Արցախում:

 

Մեծ հաղթանակները, սակայն, դեռևս սպասում են գիտակցված վերաժևորման՝ որպես մեր տեսակի պահպանման ու զարգացման հրամայական:
Շնորհավորում եմ բոլորիս Մեծ հաղթանակների առթիվ, հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին

 

Արման Սահակյան