Մայիսը 9-ը Եռատոնի խորհուրդ ունի հայության համար.Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես Շուշիի ազատագրման և Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման օր։ 21 տարի առաջ այս օրը կնքվեց Արցախյան ազատամարտի հրադադարը:
Բացի այդ, հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հայաստանում Մայիս 9-ը նշվում է որպես 2–րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տոնած հաղթանակի օր, որի կայացմանը մեծապես նպաստեց հայ ժողովուրդը՝ իր քաջարի և հերոս մարտիկներով, զորահրամանատարներով, մարշալներով: Շնորհավորում եմ մայիսյան հաղթաշարի երեք կարևոր տոների կապակցությամբ, խոնարհվում եմ զոհերի և հերոսների առջև: Մաղթում հաղթաբեր ու անպատերազմ օրե՜ր...
Արա Ալոյան