Հայազգի երգահան, երգչուհի, պարուհի, բալետմեյստեր, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր Թամարա Արտեմի Պետրոսյանը (Թամարա Խանում, 1906 - 1991) սովորել է Տաշքենդի ռուսական բալետի դպրոցում, այնուհետեւ Մոսկվայի թատերական ուսումնարանում։ 22 տարեկան հասակում ակտիվ մասնակցություն է ունեցել Ուզբեկստանում երաժշտական դրամատիկական թատրոնների հիմնադրմանը։

 

 

Նրա պարային համարները ուղեկցվում էին իր իսկ գրած երաժշտությամբ եւ սեփական կատարումներով։ 1935 թ. մասնակցել է Լոնդոնում անցկացվող ազգային պարերի առաջին միջազգային փառատոնին եւ արժանացել պատավավոր առաջին մրցանակին։ Մեծ Բրիտանիայի Մերի (Վիկտորիա) թագուհին հայուհուն պարգևատրել է ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ։

 

 

Թամարա Պետրոսյանը մահացել է 1991 թ.։ Դեռեւս նրա կենդանության օրոք Տաշքենդում բացվել է «Թամարա Խանում» տուն-թանգարանը, որը մայրաքաղաքի հայտնի մշակութային կենտրոններից է։

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ