Արտավազդ Փելեշյանն իր մուտքը կինոաշխարհ կարճ ու հումորով է ներկայացնում: Պատմում է, որ երիտասարդ ժամանակ Կիրովականի (Վանաձոր) «Ավտոմատիկա» գործարանում աշխատելիս աշխատանքից հետո կոլեկտիվով հաճախ գնում էին կինո դիտելու:
Հաջորդ օրը քննարկում էին ֆիլմը: «Իմ կարծիքներն ու մտքերը ոչ մեկին դուր չէին գալիս, որովհետև ես միշտ մյուսներից տարբեր կարծիք էի ունենում: Ընկերներս ասում էին՝ լավ, դե ոչինչ, ներում էին, էլի: Ես էլ որոշեցի գնամ կինոռեժիսոր դառնամ, որ էլ ավելորդ խոսակցություն չլինի»:
Հայե՛ր, գիտե՞ք, որ