Քանի դեռ մարդիկ կմեռնեն ազատության համար, ազատությունը չի մեռնի. հատված Չարլի Չապլինի «Մեծ դիկտատոր» ֆիլմից
Կյանքը կարող է ազատ ու գեղեցիկ լինել, բայց մենք շեղվել ենք ճիշտ ճանապարհից: Ընչաքաղցությունը թունավորել է մարդկանց հոգին, ատելությամբ բաժանել աշխարհը, նետել մեզ տառապանքի ու արյունահեղության մեջ: Բոլորս զարկ ենք տվել ագահության և փակել մեզ զնդանում: Մեքենաները որ առատություն ե նթափում, մեզ գցել են կարիքի մեջ:

 

Մեր գիտելիքներն անպատկառ են դարձրել մեզ, մեր դատողականությունը մեզ դարձրել է սառն ու դաժան: Մենք չափից դուրս ավելի ենք մտածում և չափազանց պակաս զգում: Մենք մարդկայնության ավելի կարիք ունենք, քան մեքենաների. և ավելի, քան դատողականությունը՝ մեզ հարկավոր են բարություն ու մեղմություն: Առանց այդ հատկությունների կյանքը միայն բռնություն կդառնա, և ամեն ինչ կկործանվի:
Ինքնաթիռն ու ռադիոն կարճացրել են տարածությունները: Այդ հայտնագործությունների բնույթն ինքնին պահանջում է մարդուց բարություն, կոչ է անում համընդհանուր եղբայրության և հողագնդի վրա ապրողների միավորման: Անգամ այժմ իմ ձայնը հասնում է ամբողջ աշխարհի միլիոնավոր մադկանց լսողությանը, միլիոնավոր հուսահատված տղամարդկանց, կանանց և փոքրիկեր եխաների, դժբախտ զոհերի այն սիստեմի, որն ստիպում է տանջել և բանտ նետել անմեղ մարդկանց:

 

Նրանք ովքեր լսում են ինձ, ես կասեմ «ՄԻՀՈՒՍԱՀԱՏՎԵ’Ք»: Այն դժբախտությունը, որ հասել է մեզ, ծնվել է ընչաքաղցությունից գազազած մարդկանց ջղաձգումներից, մարդկանցից, որոնք վախենում են քաղաքակրթության առաջընթացից, բայց մարդկային ատելությունը ևս անցողիկ է, դիկտատորները կտապալվեն, իսկ իշխանությունը, որ նրանք խլել են ժողովրդից, կվերադարձվի ժողովրդին: Քանի դեռ մարդիկ կմեռնեն ազատության համար, ազատությունը չի մեռնի:

 

 

Արթուր Հայրապետյան