Գնալով ավելի շատ մանրամասներ են հայտնի դառնում Սարյոնաի տան աճուրդի մասին և արդեն հայտնի են դարձել կոնկրետ թվերը և դրանից ես ավելի եմ գետինը մտնում, որովհետև որ ասես եսիմ ինչ մի լուրջ թվեր են՝ բնավ։
Ուրեմն, տունը արդեն գնվել է մի ամերիկացու կողմից ու ըստ հյուպատոսության, ամերիկացու առանձնապես պետքն էլ չէ, թե ում տունն է եղել ու ինչ է եղել։ Սակայն ամենատխուրը այն է, որ այդ ամերիկացին տունը ձեռք է բերել ընդհամենը 150000 դոլարով։ Հիմա հյուպատոսությունն ասում է, որ այն վերագնելու համար պետք է 150.000 + 25.000 դոլար, 50.000 դոլար պետք է փլատակների վերածվող տան վերանորոգման համար, իսկ ևս 25.000 դոլար՝ այն տուն դանգարանի վերածելու համար։ Ընդհանուր առմամբ՝ 250.000 դոլար, այսինքն՝ փոխարժեքի այսօրվա կուրսով մոտավորապես կազմում է 120.000 միլիոն դրամ։
Հիմա մոտս ակամայից հարց է ծագում ու այդ հարցը ծագում է ոչ թե մեր հայ համայնքի ու անհատների հասցեին, այլ մեր կառավարությանն ու իշխանություններին. բա ամոթ չե՞ք անում։ Մենակ վերջին մի քանի տարում դուք պարբերաբար անգամենրով ավելի մեծ միջոցներ եք գտել՝ անհարկի ծախսեր հոգալու մասին, այնքան շատ, որ չգիտես էլ որից սկսես և որից պրծներս. անկապ գործուղումներ, ավտոպարկերի պարբերակկան ու անհարկի թարմացումներ, կառավարության շենքի շռայլ վերանորոգում, Պարույր Հայրիկյան, բիոզուգարաններ...
Ու էսքան փող քամուն տվող իշխանությունները մեզ ցանկանում են համոզել, որ իրենք 250000 դոլար ոչ մի տեղից չգտան ու հիմա հույսներն անհատ բարերարներն են։
Բա այ մշակույթի նախարարություն, էդ որ տասնյակ միլիոնավոր դրամներ էիր վերցնում՝ Զվարթնոցում ու Գառնիում կորպորատիվներ անելու համար, բա ո՞ւր գնացին էդ փողերը, ինչո՞ւ հենց այսպիսի հարցերի չուղղվեցին դրանք...
Էդ, նեռվ չի մնացել, էս գավառամիտները կյանքում մշակույթ ե՞ն տեսել, որ մի հատ էլ հետամուտ լինեն դրա պահպանման հարցում։
Արմեն Հովսեփյան