Այսօր ԱԺ-ում ինչ-որ շատ երջանիկ էին բոլոր պատգամավորները... այդպես էլ չհասկացա, երջանիկ լինելու պատճառ կար, թե... բարձր տրամադրությունը շարունակվեց մինչև վերջ... մինչդեռ ժողովրդի մասին մտահոգված երեսփոխաններից շատերը իրենց ելույթներում նշեցին, հիշեցրեցին, որ ԱԺ-ն այն տեղն է, որտեղ պետք է այսուհետ բարի օրենքներ հաստատել և պետք է միայն բարին հաղթի...

 

Մի խոսքով ԱԺ նիստը սկսելուն պես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր քվեարկության կդրվի կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը քննարկվեց երեկ: Նախագիծը դրվեց քվեարկության, եւ 65 կողմ, 16 դեմ եւ 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

 

Արթուր Հայրապետյան