Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:

 


Ընդ որում՝ համապատասխան միջազգային համաձայնագրերի «սողանցքներն» օգտագործելով, կառավարությունը որոշել է տրանսֆերտների «տալչոկից» բացի օգտվել իր խոպանչիների մեկ այլ «ծառայություններից»:

 


Այս իրավիճակում երկու կարևոր հանգամանք կա. առաջին, ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացին լրացուցիչ հարկ չի վճարում, երկրորդ, աշխատավարձի եկամուտներից եկող գումարն ուղղում է ՀՀ բյուջե:
Հ.Գ. Օրենքի նախագիծը վատը չի, բյուջեին նոր մուտքեր է ապահովելու, ուղղակի մեր չինովնիկները չսովորեցին օրենքներն ու առհասարակ իրենց մտքերը նորմալ ձևակերպել, թե չէ հետևում ես ԱԺ քննարկումներին լրիվ անորոշություն է պատում:

 

 

Վաչագան Գևորգյան