Ապրիլի 25-ին Նեպալի հզոր երկրաշարժից զոհվեցին ու վիրավորվեցին մեծ թվով մարդիկ:
Զոհերի թիվն օրեցօր աճում է, սակայն չորսամսական այս տղայի պատմությունը բավականին հուզիչ է: Երկրաշարժից 22 ժամ անց նրան ողջ են գտել փլատակների տակ: Այս հանգամանքը շատերին հույս է ներշնչել, որ դեռևս հնարավոր է ողջ գտնել հարազատ մարդկանց: