Հիշու՞մ եք, ասենք նախագահական ընտրությունների ժամանակ, մեծ-մեծ խոսացողները ժողովրդին խոստումներ էին տալիս, թե իբր, որ մեզ ընտրեք լավ է լինելու, նոր աշխատատեղեր բացվելուն պես՝ դուք ախատանք եք ունենալու, իսկ մենք՝ ժողովուրդս կուլ էինք տալիս այդ խայծը եւ ընկնում թակարդը:
Ձրի պանիր լինում է միայն թակարդում, բայց թակարդին դրված պանիրը ոչ միտ է օգտակար, այդպես էլ եղել եւ կլինեն ընտրությունները:

 

Երբ գիտեն, որ դու առանց աշխատանքի ես, որոշ չափով սոցիալապես անապահով, ապա ընտրատեղամասերի ներկայացուցիչները՝ եհովայի վկանների նման լցվում են ձեր բնակարան, աշխատավայր եւ ուր պատահի եւ սկսում իրենց ուղեղ սղոցոք քարոզը առ այն, որ եթե մեզ վստահեք, լավ է լինելու... այո լավ է լինելու, բայց իրենց համար, քանի որ իրենք ամեն մեկ ձայնից հոնորար են ստանալու, իսկ ժողովուրդս՝ մնալու է հոնորարներից ստացված գռոշների հույսինմ ինչեւէ...

 

Ինչպես գիտեք, սոցիալապես անապահով ընտանիքները հիմնականում բնակվում են մարզերում, գյուղերում, որտեղ չկան մեծ ու փոքր գործարաններ, ֆաբրիկաներ որտեղ կարող են աշխատել եւ իրենց օրվա հացի գումարը դիզել: Գյուղական համայնքների բնակիչների հիմնական զբաղմունքը անասնաբուծությունն է, իսկ քաղաքի բնակիչներինը՝ գործարանները, մեծ ու փոքր շինարարությունները եւ այլն:
Բայց, աշխատանքային ոլորտը եւս մնում է ծանոթ-բարեկամ խնամիական նախապատմության շեմին:
Հիշեն՛ք ընտրությունների ժամանակ, ժողովրդին խոստումներ տված մարդկանց, հիշեն՛ք իրենց ամեն խոսքի՝ ամեն բառը, այո, նրանք մեզ խոստանում էն, բայց,,, բայց մենք, էլի մնում ենք կոտրված տաշտակի առջեւ կանգնած ու փակ դռներից դեպի դուրս:

 

Բարի գալուստ դու Հայաստանում ես, Հայաստանում, որտեղ կա աշխատանք, բայց հիմնականում ախատանքի ես ընդունվում ծանոթ-բարեկամի միջոցով, Հայաստան, որտեղ դիպլոմ չունեցողը ունի աշխատանք, իսկ երկու դիպլոմ ունեցողին՝ ուղարկում են փողոցներն ավլելու:
Ինչեւ... դու Հայաստանում ես, այստեղ գործում է ծանոթ-բարեկամ ասվածը:

 

Նարեկ Միրզոյան