Առաջին անգամ աշխատել և գումար եմ վաստակել, երբ Հայաստանում կոշիկի արտադրության զարթոնք էր, 90-ականների սկզբին: Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել:
Հետո տարբեր առականեր եմ պարապել մեր հարևանների երեխաների հետ, սցենարներ գրել դպրոցների համար: Ինչպես ամեն ուսանող, ուզում էի օգտակար լինել ծնողներիս դժվար ժամանակներում' փորձելով և սովորել, և աշխատել:

 

 


Հետո' բժշկական համալսարան... Ազգային ժողով... Կառավարություն:
Ասածս պարզ է' յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Այդ ճանապարհին հարկավոր է համառ լինել, չընկրկել, ոչ միայն պարզապես աշխատել, այլ աշխատել սեփական գիտելիքները, ունակությունները, իմացության պաշարը հարստացնելու համար:
Շնորհավոր տոնդ, իմ աշխատասեր և աշխատավոր Ժողովուրդ:

 

 

 

Արմեն Աշոտյան