Ամեն դեպքում, իրադարձություններից հետո սառը դատելը, մտածելը, վերլուծելն ավելի ճիշտ է, օբյեկտիվ ու եզրակացություններն էլ սթափ:

 

Շատերին դուր չի գա, հիմա կսկսեն հարձակումներն ու անհամաձայնության գրառումներ կտեղադրեն գրառմանս տակ, սակայն չեմ կարող չասել…Հանրապետության հրապարակում SOAD-ի համերգի այդ բազմահազար մասնակիցները' անձրևի տարափի տակ ռոքի ռիթմերով թռվռացող բազմության գերակշիռ մասը Հայոց ցեղասպանության հետ կապ չուներ: Սերժ Թանկյանն իր խմբով եթե գար օգոստոսին, ապա նրանք նույն հաջողությամբ ժամերով, քրտնամխած կթռվռային կիզիչ արևի տակ անկախ ամեն ինչից: Ու էլի կգային ռոքի սիրահարներ նաև կողքի պետություններից:

 

Ես հիշեցի մի երեք-չորս տարի առաջ Թումոյի բացմանը Սերժ Թանկյանի համերգը, երբ ոստիկանական վերակարգերն իմ գլխավորությամբ հազիվ էին զսպում երեսուն-քառասուն հազար երկրպագուներին, որ «չլցվեն» Հրազդանի կիրճը…
Ցավում եմ, բայց այդպես է…Ես էլ եմ ոգևորված զգացմունքային գրառում կատարել, այն կապել ցեղասպանության հետ, սակայն իրականությունը դա է…
Ցավոք…
Դե արի ու երաժշտության' մարդկանց զգացմունքային դաշտի վրա ունեցած ազդեցության և նեյրոլինգվիստիկայի դերին մի հավատա…


Ռոբերտ Մելքոնյան