Հյուսիսային Կառոլինայի սաղարթախիտ անտառներում վեր է խոյանում եռհարկանի հեքիաթային մի տնակ:
78քմ մակերեսով այս տնակը ունի բոլոր հարմարությունները ընտանիքով բնակվելու համար:
Առաջարկում ենք դիտել փոքրիկ դղյակի յուրօրինակ լուսանկարները:
Պատշգամբից հիանալի տեսարան է բացվում
Առաջին հարկն է՝ հյուրասենյակով և խոհանոցով
Օրիգինալ աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկ: Դրանցից յուրաքանչյուրի վրա հետաքրքիր գրություն է՝ «Երազել», «Ընկերանալ», «Հանգիստ լինել», «Հանգստանալ», «Վերականգնել ուժերը», «Ուրախանալ»
Մեծահասակների համար նախատեսված ննջասենյակն է: Պատի գրությունը՝ «Ամենագեղեցիկ տեսարանն այն է, որը ես կիսում եմ քեզ հետ»
Տան բաղնիքն է
Մանկական ննջասենյակն է
Եվ իհարկե, մանղալ ու ջակուզի՝ տան հետնամասում: Երազանք է, ոչ թե տուն