Մի անգամ Շոն ասաց.
-Տարբեր մարդկանց նույնն են սովորեցնում, որպեսզի նրանց միանման դարձնեն: Միանմաններին հեշտ է հավատալ մեկի ճշմարտությանը, որը դառնում է նրանց համար պարտադիր:
ԵՎ վարպետը նայեց աշակերտներին: Վեյի դեմքին գրված էր տհաճություն: Ցին լարված լռում էր: Գունն առարկեց.
-Բայց էլ ինչպե՞ս կանգնեցնել պատերազմները: Ավելի լավ է մեկ չարիք, քան բազում չարիքներ:
Վեյը զարմացած բարձրացրեց հոնքերը: Ցին բացեց և փակեց բերանը: Շոն ժպտաց.
-Լսում եմ պետական այրու ճառ: Միայն թե...նրանք չեն ասում այն ինչ մտածում են:
Երևում է Գունը հիշեց դա, իսկ շատ տարիներ անց դառնալով բարձրաստիճան պաշտոնյա և խորհրդատու՝ օգտագործեց այն: Քանի դեռ ժամանակ կա, արվեստում վարժելու հնարավորությունները չասել այն, ինչ մտածում ես, կարիերան տալիս է դա՝ չափից էլ շատ:

 


Խորհրդակցության ժամանակ լուրջ հարց էր քննարկվում՝ ինչպե՞ս կանգնեցնել ապստամբությունները պրովինցիաներում: Դեռ մի տեղում չէին ճնշել ապստամբությունը, արդեն մյուսում գլուխ էին բարձրացնում անհանգստությունները՝ տարածվելով հարևան գավառներում: Խորհրդականները զարմացած՝ որպես պատճառ նշում էին սովը: «Բերքը վատը չէր, հարկերը չեն փոխվել, երկիրը չի պատերազմել, տիրակալը իմաստուն է և բարի...ինչու՞ պետք է զայրանար Երկինքը»:
Երբ հերթը հասավ Գունին, ապա իմանալով, որ նա սերված է քրիստոնյաներից, նրանից արտասովոր ոչինչ չէին սպասում: Նա կանգնեց՝ մռթմռթալով. «Իմանալը քիչ է, պետք է նաև համարձակվել...», խոնարհվեց կայսրին, հետո խորհրդականներին և ասաց.
-Երկնքի որդին հետևում է Պարտադիրին՝ դրանում կասկած չկա: Հարցն այլ է, ինչու՞ Պարտադիրը չի վերադարձնում իրեն իր տուրքը:

 


ԵՎ հայացք գցեց ներկաների վրա: Ընդհանուր լռության մեջ Գունը պատասխանեց.
-Որովհետև այն պատիժ է ցանկանում նրանց համար, ովքեր հանդգնել են իրենց Ընտրյալի կառավարմանը: ԵՎ պատիժը պետք է լինի այնպիսին, որ նրա մասին հիշեն մի քանի սերունդ: Մի ըմբոստի պատճառով ոչնչացվել է մի ամբողջ գյուղ: Իսկ նրա հողերը տրվել հավատարիմներին:
Գունը անվանեց զորահրամանատարի անունն, ով գտնվել է պաշտոնաթողության մեջ ոչ անհրաժեշտության պատճառով՝ քանի որ պատերազմներ չկային, և ով հայտնի է եղել իր դաժանությամբ:
-Նա պետք է առաջնորդի ոչնչացնողներին: Մինչ այսօր նրա անունով վախեցնում են երեխաներին՝ նախկինում մեր թշնամիները, այժմ դաշնակիցները: Այժմ նրանք կարող են բարձրացնել գլուխները: Ավելի լավ է մեկ չարիք, քան բազում չարիքներ: Ինչպե՞ս կանգնեցնել այն: Չարիքը միայն իր լեզուն է հասկանում: Եթե անհրաժեշտ լինի, թող նա վերացնի կեսը: Ամենավատը: Ո՛չ մի ներում: Մնացողներին բավարար է հողը, ցորենը և բրինձը: Երբ զորապետի աշխատանքը վերջանա, անհրաժեշտ է պահել զորքը գավառներում, որպեսզի երբ ապստամբությունը գլուխ բարձրացնի՝ արմատից հանգցնեն այն, թույլ չտալով տարածվել հարևան պրովինցիաներում:

 


Բոլորը տպավորված էին ելույթով: Գունի ծրագրին հավանություն տվեցին և այն հաջողություն բերեց: Երկիրը խեղդվեց արյան մեջ: Կործանվեց նաև Գունի հարազատ գյուղը: Նա դարձավ կայսեր սիրելի խորհրդականը՝ ստանալով առատ պարգևատրում:
Սակայն շուտով, չնայած հորդորներին, Սարսափելի Սաստող Գունը գնաց հանգստի:
-Ես միայն կատարել եմ Պարտադիրը՝ գուշակելով երկնքի կամքը,-պատասխանում էր նա: Թող որ այլևս պետք չլինեմ նման բանի համար: Ձեզ հաջող կառավարում եմ ցանականում:
-Ահա՛ Նախանշվածի հավատարմության օրինակ,-ասաց կայսրը.
-Ով հետևում է երկնքի կամքին, նա հաղթում է:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Հյուրասիրություն"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան